ԽԵՂաՓՈՂՈՒ թյան օրերին Նիկոլը գոռում էր ՝
- Ոստիկանը մե՛րն ա…
և ոստիկանները նրան ու նրա հետևից գնացող խաբված ժողովրդին չէին նեղացնում, որովհետև վերևից հրահանգ չկար:
Ո՛չ, ոստիկանը մերը չէ, ոստիկանը քոնն է, Նիկո՛լ:
Այս դաժան օրերին, երբ դրված է Հայաստանի Հանրապետության գոյության հարցը, երբ Հայաստանի վարչապետի գործողությունները բացահայտ համընկնում են թուրքական աշխարհի շահերի հետ՝ ի պաշտպնություն այդ աշխարհի քաղաքական հետաքրքրությունների,
մենք՝ մի խումբ մտավորականներս, գրեցինք այս ԿՈՉ-ՀՈՐԴՈՐԸ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ոստիկաններին և նրանց հարազատներին։
Ահա այդ կոչը, որը այսօր առավել, քան երբևէ հրատապ է:
ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
ՀԱՅՐԵՐԻՆ, ՄԱՅՐԵՐԻՆ ,ԿԱՆԱՆՑ , ՈՐԴԻՆԵՐԻՆ ,
ԴՈՒՍՏՐԵՐԻՆ, ՔՈՒՅՐԵՐԻՆ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ
Դուք հանգի՞ստ ե եղել, երբ տեսել եք, թե ինչպես են ձեր հարազատներն անմարդկային վերաբերմունք դրսևորում մեր/ ձեր ժողովրդի հանդեպ:
Իմացե՛ք, որ Տավուշի այդ գյուղերն ու դրանց տարածքները, ռազմավարական ճանապարհներն ու բարձունքները ողջ Հայաստանի անվտանգության երեշխավորներն են:
Դուք՝ ոստիկանների հայրե՛ր, հպա՞րտ եք ձեր որդիների կատարած բռնություններով:
Հայրն իր որդու մեջ տեսնում է իր շարունակությունը:
Դուք ձեր որդիներին ձեր հոգու լույս ու բարությունից չե՞ք կտակել:
Կարծում ենք՝ հայրերի ու որդիների հավերժական կռիվը այսօրվանից ձեր մեջ ավելի կխորանա և դուք, եթե ազնիվ մարդ եք ու ազնիվ Հայ ու հայր, չեք կարող դիմանալ բարոյական այս հարվածին:
Դուք՝ ոստիկանների մայրե՛ր, ի՞նչ խղճով եք ձեր ձեռքով պատրաստած մայրական համեղ ճաշը և սուրբ հացը դրել ձեր ազգադավ որդիների առաջ:
Դուք չե՞ք ամաչում, մայրե՛ր, ձեր ծնած, սնած ու դաստիարակած որդիների դաժան արարքների համար:
Թուրքի յաթաղանից կոտորվելու և ցեղասպանվելու հարյուրամյակ ենք նշում և նզովում թուրքերին, պարզվում է՝ մեր ներսի թուրքը ոչնչով չի տարբերվում բարբարոս թուրքից:
Ձեր որդիները որտե՞ղ են սովորել հայ ծեծելու թուրքի արհեստը:
Դուք ո՞նց եք նայելու ձեր թոռների աչքերին:
Ոստիկանների կանա՛յք, դուք ինչպե՞ս եք մտել անկողին այս օրերին այդ արնախում, ձեռքերն ու խիղճը արյունոտ տղամարդկանց հետ:
Շատերը ձեզնից, որ երիտասարդ են, այդ օրերից մի օրը կարող էր բեղմնավորվել:
Մտածե՞լ եք, թե այդ երեխան ինչ բարբարոսական գեներ կժառանգի:
Դուք հետո դա՛ կհասկանաք, բայց արդեն շատ ուշ կլինի: Հորից ժառանգած արյունոտ ձեռքերն ու խիղճը ձեզ համար էլ պատուհաս կլինեն:
Ոստիկանների դուստե՛ր, դուք այսուհետ ինչպե՞ս պիտի քնքշորեն սիրեք ձեր այս հայրենադավ և դաժանաբարո հայրերին, իսկ եթե պարզվի, որ հենց ձե՛ր հայրն է ծեծել ու խեղել ձեր սիրած տղային կամ նրա քրոջը, հորն ու եղբորը, ի՞նչ եք անելու:
Ձեր սերը տրորեցին կեղտոտ ու արյունոտ սապոգների տակ ձե՛ր ոստիկան հայրերը:
Ոստիկանների քույրե՛ր, բոլորս գիտենք եղբոր հանդեպ քրոջ առանձնահատուկ և անսահման սերն ու նվիրածությունը, հպարտությունը:
Ձեր սերը նույնպես այսօր պիտի խամրի, որովհետև չի կարող քույրը հպարտանալ դաժան ու բիրտ եղբորով:
Իսկ եթե երիտասարդ եք, գուցե հենց ձե՛ր սիրած տղային կամ նրա հարազատներին են քացու տակ գցել ձեր ոստիկան եղբայրները:
Ոստիկանների ոչ ոստիկան եղբայրներ, դուք չե՞ք ամաչում ձեր եղբոր դաժանությունների համար. հորից հետո տղայի համար եղբայրն է հոգեհարազատ և մեծ հեղինակություն:
Անգամ հայրն իր որդուն սիրելիս հաճախ ասում է՝ ախպերս:
Ձեր «ախպերը» դավաճանել է և' ձեզ, և' ձեր հորը:
Ոստիկանների որդինե՛ր, չգիտեմ, դուք կկարողանա՞ք վաղը դուրս գալ փողոց և նայել ձեր ընկերների աչքերին:
Իմացե՛ք, որ ձեր հայրերը ձեզ ամենամեծ հարվածը հասցրեցին:
Դուք ամբողջ կյանքում կմնաք մենակ, անընկեր և գուցե երբեք ձեզ ոչ մի աղջիկ չսիրի, գուցե ձեր սիրած աղջկա եղբորը, հորը կամ պապին ձեր ոստիկան հայրը ոլորել է թևերն ու բերման ենթարկել, ստորացրել ու ցավ պատճառել:
Ոստիկանների հարևաննե՛ր, դուք կարողանալու՞ եք վաղը բարևել ձեր ոստիկան հարևանին կամ գնալ նրա հոր կամ մոր թաղմանը:
Համոզված եմ ՝չե՛ք կարողանալու:
Իհարկե ոստիկանների մեջ էլ կան ազնիվ ու բարի մարդիկ, բայց եղանակ ստղծեցին հրաման արձակողը, ապա նաև հլու հնազանդ հրամանը կատարողները:
Երեկ փողոցում մոտերքում ապրող մի ոստիկան, որ երևի հերթապահության էր գնումՙ, հանել էր վերնահամազգեստը, բռնել էր ձեռքին, որպեսզի մարդիկ չճանաչեն նրան որպես ոստիկանի: Այդ ոստիկանն արդեն ամաչում էր իր համազգեստից: Կանգառում կանգնած մարդիկ էլ դա նկատեցին:
Ոստիկանների հարազատներ ու բարեկամնե՛ր, հարևաննե՛ր, դաժան է վարվել ձեզ հետ ձեր ոստիկան հարազատն ու հարևանը, նրա դաժանությունը նրա թուլությունն է հաստատում:
Նա հրաման է կատարում ու այդ հրամանը կատարելով է նա «ՏՈՒՆ ՊԱՀՈՒՄ» ու չի մտածել, որ այդ փողով գնված հացը թույն կդառնա ի զավակների համար:
Ցավում է մեր սիրտը շատ ու շատ հայերի նման:
Մեր Երկիրը, Հայրենիք-պետությունը փոխանակ գիտության ու մշակույթի երկիր դառնար, դարձրեցին բռնապետություն և այդ դարձնողներին օժանդակել է ձեր ոստիկան հարազատը:
Ցավում է մեր սիտը նաև ձեզ համար:
Անկախության առաջին տարիներից, իսկ 2018 թվի ԽեՂաՓՈՂությունից մինչ օրս մեր Հայրենիք-պետությունը՝ Արցախի կորստով, դրվել է անդունդի եզրին, որին կհաջորդի ազատ անկման ֆիզիկայի օրենքը, որը կասեցնել չի լինի, եթե չկասեցնենք սողացող պատերազմը, Հայաստանի Հանրապետության հողերի նվիրատվությունը թշնամուն, որը ընթանում է դրսի թշնամու և ներսի դուշմանի միջև համատեղ դաշինքով:
Հայաստանի ոստիկաններ, հեռու մնացե՛ք հայաստանակործան ծրագրից և մի՛ դարձեք անպատվաբեր հրաման կատարող:
Ձեր զավակները նույնպես մեր զավակներն են:
Հիշե՛ք և մի՛ մոռացեք՝
Հայրենիքից վեր Աստված է միայն,
Հայրենիքին հավասար Աստված է միայն:
Սրտի ցավով և տագնապով՝
մի խումբ մտավորականներ՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ- ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ
Բանաստեղծ
Վլադիմիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ճարտարագետ
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Լրագրող, Հայաստանի ժուռն․ միության անդամ
Նորա ՍԱՀԱԿՅԱՆ
Մանկավարժ
Հասմիկ Արթուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ճարտարագետ
Գեղամ ՓՈԴՐԱՏՉՅԱՆ
Բանաստեղծ
Երևան,
9․05․2024 թ․